Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Մայնցի» դեմ մեկնարկային խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Whoscored.com-ը 26-ամյա ֆուտբոլիստին տվել է 9 գնահատականը:

8.3 միավորի է ստացել 2 գոլային փոխանցման հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Բորուսիան» հաղթեց 2:0 հաշվով, իսկ թիմի երկրորդ գոլի հեղինակը 83-րդ րոպեին դարձավ Հենրիխ Մխիթարյանը: