«Միլանի», «Չելսիի», «ՊՍԺ»-ի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է նախկին ակումբներում իր աշխատանքի մասին.
«Իմ մարզած բոլոր թիմերից տեխնիկապես ամենաուժեղը «Ռեալն» էր, բնավորությամբ՝ «Միլանը»:
Իմ մարզած ֆուտբոլիստներից 3 լավագույննե՞րը. Մալդինի, Պիրլո, Բուֆֆոն, Բենզեմա, Զիդան, Լեմպարդ, Դրոգբա, Դել Պիերո... դժվարանում եմ ընտրություն կատարել»,- ասել է մարզիչը՝ մոռանալով այս շարքում ներառել նաև Կրիշտիանո Ռոնալդուին: