Դեկտեմբերի 4-ին Լոնդոնում մեկնարկող London Chess Classic մրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։
Առաջին տուրում տեղի կունենան հետևյալ պարտիաները.
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լևոն Արոնյան (Հայաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)
Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Հիշեցնենք, որ լոնդոնյան սուպերմրցաշարն անցկացվելու է դեկտեմբերի 4-13-ը։