Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր կմրցի հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:
Այս տուրում մականատես կլինենք նաև Պետեր Սվիդլեր - Վեսելին , Թոփալով, Ֆաբիանո Կարուանա - Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին - Հիկարու Նակամուրա պարտիաներին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել Վեսելին Թոփալովին, իսկ տուրի մյուս պարտիաները՝ Սերգեյ Կարյակին - Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա - Ֆաբիանո Կարուանա, Անիշ Գիրի - Լևոն Արոնյան, ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկ միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Պետեր Սվիդլերը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին և Հիկարու Նակամուրան 0.5 միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները, իսկ Վեսելին Թոփալովը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: