Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է պորտուգալացիների մասնակցությունը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարին։

«Պատմական մրցաշար, 100 տոկոս հաղթանակ։ Շնորհավորում եմ Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն։

Պորտուգալիան 10-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին եւ J խմբում 30 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր։