40-ամյա Քորթնի Քարդաշյանն ընտանիքի հետ հանգստանում է Իտալիայում։ Հեռուստաաստղը վայելում է արևն ու կիսվում գայթակղիչ լուսանկարներով։

 

Քարդաշյանների ավագ քույրը ստեղծել է սեփական կայքը՝ Poosh։ Դրա օգնությամբ նա մտադիր է պատմել դեմքի ու կազմվածքի խնամքի մասին, ինչպես նաև ապրանք ու ծառայություններ վաճառել։ Քորթնին յուրօրինակ կերպով ուշադրություն է գրավել իր նոր ծրագրի նկատմամբ։

 

Քորթնին որոշել է ամբողջությամբ մերկանալ՝ սեփական օրինակով ցույց տալու համար իր ապրանքանիշի արտադրանքի ազդեցությունը մարմնի վրա։ Նա լուսանկարվել է լողավազանում՝ ցուցադրելով իդեալական մաշկն ու կազմվածքը։

Հեռուստաաստղը կիսվում է նաև գեղեցիկ լուսանկարներով, որոնք արվել են Սարդինիայում հանգստի ընթացքում։ Քորթնին նորաձ լողազգեստով ցույց է տվել կանացի կազմվածքը։