«Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար կառավարությունը լիազոր մարմին է նշանակեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրվել է «Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր (Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2017 թվականի փետրվարին): Այն սահմանում է զինվորական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության ապրանքների փոխադրումների պլանավորման և իրականացման ժամանակ կողմերի փոխգործողությունների, կողմ երկրների և համաձայնագրի կողմ չհամարվող երկրների տարածքով դրանց տարանցման կարգը, ինչպես նաև սահմանում է փոխադրումների անվտանգության պահպանման կարգը համատեղ միջոցառումների և զորավարժությունների, խաղաղարար գործողությունների, արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման ժամանակ` կողմերի լիազորված մարմինների նախնական համաձայնեցումից և պլանավորումից հետո: