ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գառնիկ Բադալյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։

gov.am կայքում զետեղված որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գառնիկ Բադալյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։