Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի նորեկ Լիոնել Մեսսին բացատրել է մարզաշապիկի համարի ընտրության պատճառը: Հարձակվողը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով։

«30-ն առաջին համարն է եղել, որն ունեցել եմ «Բարսելոնայում»։ Այսքան տարի անց, տեղափոխվելով ՊՍԺ, կյանքում ինչ-որ նոր բանի նույն զգացողությունն ունեմ»,- ասել է Մեսսին:

Ուշագրավ է, որ Լիգա 1-ում 30-րդ համարը տրվում է դարպասապահներին։ Սակայն լիգայի ղեկավարությունը Մեսսիի համար բացառություն է արել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր Մեսսիի հեռանալու մասին։