Ֆուտբոլի Հայատասնի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ հավաքականներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,- ասել է Պետրակովը:

A լիգա

A1․ Խորվաթիա, Պորտուգալիա, Լեհաստան, Շոտլանդիա։

A2․ Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել։

A3․ Նիդերլանդներ, Հունգարիա, Գերմանիա, Բոսնիա-Հերցեգովինա։

A4․ Իսպանիա, Դանիա, Շվեյցարիա, Սերբիա։

B լիգա

B1․ Չեխիա, Ուկրաինա, Ալբանիա, Վրաստան։

B2․ Անգլիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Հունաստան։

B3․ Ավստրիա, Նորվեգիա, Սլովենիա, Ղազախստան։

B4․ Ուելս, Իսլանդիա, Չեռնոգորիա, Թուրքիա։

C լիգա

C1․ Շվեդիա, Ադրբեջան, Սլովակիա, Էստոնիա։

C2․ Ռումինիա, Կոսովո, Կիպրոս, Լիտվա/ Ջիբրարլթար

C3․ Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բելառուս։

C4․ Հայաստան, Ֆարերյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա։

D լիգա

D1․ Լիտվա / Ջիբրալթար, Սան Մարինո, Լիխտենշտեյն։

D2․ Մոլդովա, Մալթա, Անդորրա։

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբեր-նոյեմբերին։