Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հաղորդում է cope.es-ը։ Պաշտոնական հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։ Կողմերը համագործակցությունը կերկարաձգեն մինչեւ 2024թ․ հունիս։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 33 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


Այս ամիս Արքայական ակումբն արդեն երկարաձգել է պայմանագրերը իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի, իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի եւ գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ, ձեռք է բերել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։