Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է չորս տարվա պայմանագիր, որի ընդհանուր գումարը 400 միլիոն եվրո է, հաղորդում է RMC Sport-ը։

Փարիզյան ակումբը պատրաստ է Մբապեին վճարել տարեկան 100 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո։ Այդ գումարի մեջ չի մտնի գովազդային եւ իմիջային եկամուտները։ Նշվում է, որ հիմա Մբապեի տարեկան վարձատրությունը չի հասնում 100 միլիոն եվրոյի։

Մբապեն 2018 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։