Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով գալ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն եւ աջակցել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին։

«Փյունիկը» օգոստոսի 17-ին կընդունի նորվեգական «Բուդյո Գլիմտին», որը սեփական խաղադաշտում հաղթել է 3:0 հաշվով։

Պատասխան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։