Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է թիմի նորեկ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի բարձր արդյունավետությունը։ Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ռեալը» «Սելտային» պարտության է մատնել նվազագույն հաշվով Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ։

«Ջուդ Բելինգեմն արդյունավետ է, քանի որ գերազանց է շարժվում առանց գնդակի, շատ խելացի է, պարբերաբար հայտնվում է մրցակցի տուգանային հրապարակում անհրաժեշտ պահին։ Նրա ունակությունները պարզապես անհավանական են»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ առաջնության 3 խաղում Բելինգեմը խփել է 4 գոլ։

Բելինգեմն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել Արքայական ակումբ՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։