Ֆուտբոլային Եվրո-2024-ի խմբային մրցաշարում սեպտեմբերի 8-ին կշարունակվեն 5-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Էսկիշեհիր քաղաքում կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։


Թիմերի առաջին խաղում Թուրքիայի թիմը Երեւանում առավելության էր հասել 2:1 հաշվով։

D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր (մրցաշարային աղյուսակ)

D խումբ

Թուրքիա - Հայաստան՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Խորվաթիա - Լատվիա՝ 22:45

A խումբ

Վրաստան - Իսպանիա՝ 20:00

Կիպրոս - Շոտլանդիա՝ 22:45

J խումբ

Սլովակիա - Պորտուգալիա՝ 22:45

Լյուքսեմբուրգ - Իսլանդիա՝ 22:45

Բոսնիա եւ Հերցեգովինա - Լիխտենշտեյն՝ 22:45