Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքի ստադիոնում, հետխաղային ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով խաղաց Թուրքիայի թիմի հետ։

D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղ բարձրացավ Խորվաթիայի հավաքականը, որն իր երրորդ խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ ունի 7 միավոր։

Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։