Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։

Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։


Նաիր Տիկնիզյանի եւ Յան Ռոմաշկինայի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին։