Ֆուտբոլային Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում հոկտեմբերի 12-ին կմեկնարկի 7-րդ տուրը։ Տեղի կունենան A, D, E, I խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

Հայաստանի հավաքականը Ռիգայում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։ Թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2:1:


Եվրո-2024, խմբային փուլ, 7-րդ տուր

D խումբ

Լատվիա - Հայաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Խորվաթիա - Թուրքիա՝ 22:45

Մրցաշարային դրություն․ Խորվաթիա (4 խաղ)՝ 10 միավոր, Թուրքիա (5 խաղ)՝ 10, Հայաստան (5 խաղ)՝ 7, Ուելս (5 խաղ)՝ 7, Լատվիա (5 խաղ)՝ 0:

A խումբ

Իսպանիա - Շոտլանդիա՝ 22:45

Կիպրոս - Նորվեգիա՝ 22:45

Մրցաշարային դրություն․ Շոտլանդիա (5 խաղ)՝ 15 միավոր, Իսպանիա (4 խաղ)՝ 9, Նորվեգիա (5 խաղ)՝ 7, Վրաստան (5 խաղ)՝ 4, Կիպրոս (5 խաղ)՝ 0:

E խումբ

Ալբանիա - Չեխիա՝ 22:45

Ֆարերյան կղզիներ - Լեհաստան՝ 22:45

Մրցաշարային դրություն․ Ալբանիա (5 խաղ)՝ 10 միավոր, Չեխիա (4 խաղ)՝ 8, Մոլդովա (5 խաղ)՝ 8, Լեհաստան (5 խաղ)՝ 6, Ֆարերյան կղզիներ (5 խաղ)՝ 1:

I խումբ

Անդորրա - Կոսովո՝ 22:45

Բելառուս - Ռումինիա՝ 22:45

Մրցաշարային դրություն․ Շվեյցարիա (6 խաղ)՝ 14 միավոր, Ռումինիա (6 խաղ)՝ 12, Իսրայել (6 խաղ)՝ 11, Բելառուս (6 խաղ)՝ 4, Կոսովո (6 խաղ)՝ 4, Անդորրա (6 խաղ)՝ 2: