Forbes-ը ներկայացրել է 2023թ․ աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին տեղում է Սաուդյան Արաբիայի եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը վաստակել է 260 միլիոն դոլար։ Այդ գումարից միայն 60 միլիոն դոլարն է «Ալ Նասրում» նրա տարեկան վարձատրությունը։ Մնացած գումարը Ռոնալդուն ապահովել է հովանավորների հետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։

  • Ռոնալդու («Ալ Նասր») - 260 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 60 միլիոն)
  • Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») - 135 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 65 միլիոն)
  • Նեյմար («Ալ Հիլյալ») – 112 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 80 միլին)
  • Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 110 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 90 միլիոն)
  • Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 106 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 100 միլիոն)
  • Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 58 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 46 միլիոն)
  • Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 53 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 35 միլիոն)
  • Սադիո Մանե («Ալ Նասր»)՝ 52 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 48 միլիոն)
  • Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 39 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 35 միլիոն)
  • Հարի Քեյն («Բավարիա»)՝ 36 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 26 միլիոն)