Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին 8-րդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու առթիվ։

«Շնորհավորում եմ։ Դու արժանի ես դրան»,- գրել է Մբապեն։

Մեսին «Ոսկե գնդակի» արժանացել է նաեւ 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին։

Անցած մրցաշրջանում Մեսին հանդես էր գալիս ՊՍԺ-ում։