Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում այս շաբաթ տեղի կունենան խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները։

12 թիմ արդեն ապահովել է 1/8 եզրափակիչ ուղեգիր։

Պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», իտալական «Լացիոն» ու «Ինտերը», գերմանական «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լայպցիգը», իսպանական «Ռեալ Սոսիեդադը», տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Արսենալը» եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Վերջին 4 ուղեգրերին հավակնում են 10 թիմեր․ A խմբից՝ դանիական «Կոպենհագենը», թուրքական «Գալաթասարայն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», C խմբից՝ իտալական «Նապոլին» ու պորտուգալական «Բրագան», F խմբից՝ ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Նյուքասլը» եւ իտալական «Միլանը», H խմբից՝ պորտուգալական «Պորտուն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

Դեկտեմբերի 12

B խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Արսենալ»`21:45 (Երեւանի ժամանակ)

«Լանս» - «Սեւիլիա»` 21:45

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 12 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 8, «Լանս»՝ 5, «Սեւիլիա»՝ 2:

А խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»` 00:00

«Կոպենհագեն» - «Գալաթասարայ»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 13 միավոր, «Կոպենհագեն»՝ 5, «Գալաթասարայ»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:

C խումբ

«Ունիոն Բեռլին» - «Ռեալ Մադրիդ»՝ 00:00

«Նապոլի» - «Բրագա»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 15 միավոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա»՝ 4, «Ունիոն Բեռլին»՝ 2:

D խումբ

«Ինտեր» - «Ռեալ Սոսիեդադ»` 00:00

«Զալցբուրգ» - «Բենֆիկա»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 11 միավոր, «Ինտեր»՝ 11, «Զալցբուրգ»՝ 4, «Բենֆիկա»՝ 1:

Դեկտեմբերի 13

G խումբ

«Ցրվենա Զվեզդա» - «Մանչեսթեր Սիթի»` 21:45

«Լայպցիգ» - «Յանգ Բոյզ»` 21:45

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 15 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Յանգ Բոյզ»՝ 4 «Ցրվենա Զվեզդա»՝ 1։

E խումբ

«Սելթիկ» - «Ֆեյենորդ»` 00:00

«Աթլետիկո Մադրիդ» - «Լացիո»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 11 միավոր, «Լացիո»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 1:

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Միլան»` 00:00

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ` 00:00

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 10 միավոր, ՊՍԺ՝ 7, «Նյուքասլ»՝ 5, «Միլան»՝ 5:

H խումբ

«Անտվերպեն» - «Բարսելոնա»` 00:00

«Պորտու» - «Շախտյոր Դոնեցկ»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12 միավոր, «Պորտու»՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0: