Սաուդյան Արաբիայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։ Նախնական փուլում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ, Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» 3:0 հաշվով պարտության մատնեց Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիին» (տեսանյութ)։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռոմարինյոն, ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Քառորդ եզրափակիչում «Ալ Իթիհադի» մրցակիցը կլինի եգիպտական «Ալ Ահլին Կահիրեն»։ Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։

Քառորդ եզրափակիչի «Լեոն» (Մեքսիկա) - «Ուրավա Ռեդս» (Ճապոնիա) զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։