Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրում «Ալ Նասրը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Ալ Թաավունին»։

«Ալ Նասրի» չորրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ), որը 2023թ․ աշխարհի լավագույն ռմբարկուն է՝ 54 գոլ։


Հաջորդ տեղերում են Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (52 գոլ), Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (52 գոլ) եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (50 գոլ)։