Լեվերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյուլլերը հայտարարել է, որ նրա ակումբը հետաքրքրված է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է գերմանական մամուլը:

Այնուամենայնիվ լեվերկուզցիները չկարողացան ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, ով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Ֆյուլլերը նշել է, որ «Բայերը» իվիճակի չէ պայքարել այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բորուսիան» և «Բավարիան»:

«Իրականում Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էինք նաև մենք, սակայն հնարավորություն չունեցանք նրա համար վճարել 25 մլն եվրո: «Բորուսիայի» խաղացողների ընդհանուր գինը երկու անգամ գերազանցում է մեր ֆուտբոլիստների արժեքին: Ինչ վերաբերվում է «Բավարիային», ապա այն Եվրոպայի լավագույն ակումբն է: Նրանք արդեն մտածում են ոչ միայն Գերմանիայի առաջնության տիտղոսի, այլ նաև նոր ռեկորդների մասին»,- հայտարարել է Ֆյոլլերը: