Ռոնալդինյոն վնասվածքից հետո առաջին խաղում աչքի է ընկել դուբլով:

Բրազիլիայի առաջնության 38-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» ընդունել էր «Վիտորիոյին»: Հյուրերը արդեն յոթերորդ րոպեին առաջ էին ընթացել երկու զրո հաշվով, սակայն Ռոնալդինյոյի երկու գոլերը իր թիմի համար «ոչ ոքի» արդյունք են ապահովել: Ընդ որում Ռոնալդինյոն առաջին գոլի հեղինակ դարձել է տուգանային հարվածից հետո:

Այս գոլով Ռոնալդինյոն տուգանայինից 63 գոլի հեղինակ է դարձել և ընդամենը երկու գոլով է զիջում Դևիդ Բեքհեմին:

Ավելացնենք, որ Ժունինյո Պերնամբուկանոն տուգանայինից 75 գոլի հեղինակ է դարձել:

Նշենք, որ Ռոնալդինյոն խաղադաշտ դուրս չէր եկել սեպտեմբերի 27-ից: