Ինչպես հայտնի է դարձել «Спорт Экспресс»-ին, «Դինամոն» ամենայն հավանականությամբ «Ուրալին» վարձակալության կհանձնի 23 ամյա հարձակվող Ֆեոդոր Սմոլովին և 39 տարեկան դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Կողմերն արդեն համաձայնության են եկել գործարքի շուրջ: Այս խաղաշրջանում Սմոլովը Պրեմիեր Լիգայում 13 խաղ է անցկացրել և ոչ մի գոլի հեղինակ չի դարձել: Բերեզովսկին մանակցություն է ունեցել Ռուսաստանի առաջնության երեք հանդիպման:

Հիշեցնենք, որ «Ուրալում» են հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մասնակիցներ Էդգար Մանուչարյանը և Արթուր Սարկիսովը, ինչպես նաև` Դենիս Թումասյանը: