Արյեն Ռոբենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում վնասվածք ստանալու խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ:

Արյեն Ռոբենի վնասվածքը սպասվածից լուրջ է և նրա մոտ ախտորոշվել է որովայնի մկաններից մեկի կտրվածք: Արյեն Ռոբենը Հոլանդիայի հավաքականին չի օգնի Թուրքիայի և Իսպանիայի դեմ առաջիկա խաղերում: Նա նաև բաց կթողնի պորտուգալական «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի 2 հանդիպումները: