«Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 7 միլիոն եվրո է նվիրաբերել Նեպալի երկրաշարժից տուժած քաղաքացիներին: Աշխարահռչակ ֆուտբոլիստն այդ գումարը փոխանցել է «Save the Children» բարեգործական կազմակերպությանը, որն աջակցություն է ցուցաբերում երկրաշարժից տուժածներին: Ռոնալդուն նաև կոչ է արել իր բոլոր երկրպագուներին օգնել Նեպալի աղքատ թաղամասերում բնակվող մարդկանց, ովքեր զրկվել են իրենց տներից: 

Հիշեցնենք, որ ներկա պահին զոհերի թիվը կազմում է 8413 մարդ, անհետ կորած են համարվում՝ 260, իսկ տուժած՝ 17 576 մարդ: