Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»- «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ «Բավարիայի»։

Սակայն այս հաղթանակը չօգնեց  մյունխենցիներին, քանի որ մրցակցի հարկի տակ նրանք 0։3 հաշվով պարտություն էին կրել։ Ընդհանուր 5:3 հաշվով եզրափակչի ուղեգիրը «կապտանռնագույնները» շահեցին։

Հանդիպման հաշիվը բացեց «Բավարիան»՝ Բենատիայի  խփած գնդակի (7) շնորհիվ, սակայն Նեյմարի  պատասխան գոլը (15) չուշացավ։ Րոպեներ  անց Նեյմարը  դուբլի հեղինակ դարձավ (29): Մյունխենցիներից երկրորդ խաղակեսում  աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին (59) և Թոմաս Մյուլերը (74)։ 

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում Մադրիդի «Ռեալն» այսօր կհյուրընկալի «Յուվենտուին». կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է թուրինցիների հաղթանակով՝ 2:1: