Նախորդ տարում իսպանական արքայական ակումբի՝ «Ռեալ Մադրիդ»-ի 30-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վաստակել է մոտ 80 միլիոն դոլար՝ կրկին անգամ գլխավորելով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը: «Business Insider» ամսագիրն անդրադարձել է նրան, թե ինչպես է ծախսում իր միլիոններն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Նշենք, որ ֆուտբոլիստի աշխատավարձը բաղկացած է մի քանի մասից՝ հիմնական մասը՝ 19 միլիոն դոլար, բոնուսային մասը և հովանավորների հատկացումները:

Նախորդ տարվա աշխատավարձի մոտ1/3 մասը՝ 28 միլիոն դոլար, բաժին է ընկել հովանավորների հատկացումներին, որոնց շարքում են «Nike», «Clear For Men», «Tag Heuer», «Herbalife» ընկերությունները: Միայն «Nike»- ի հետ համագործակցությունից Ռոնալդուն տարեկան ստանում է 9 միլիոն դոլար:

Ընկերուհիներ, վեճեր, բաժանումներ

Գեղեցիկ աղջիկները ցանկացած տղամարդու թուլությունն են: Նա ևս բացառություն չէ: 2010թ.-ից Ռոնալդուն սկսեց հանդիպել ռուս մոդել Իրինա Շեյքի հետ, սակայն 5 տարվա հարաբերություններից հետո այս տարվա սկզբին զույգը բաժանվեց:

Քրիշտիանուն երկար չտխրեց, և շուտով նրան նկատեցին մադրիդյան «Ռեալ»- հեռուստաընկերության հաղորդավարուհի Լուցիա Վիլլալոնի հետ:

Վերջերս Ռոնալդուն հայտնի միջոցառումներից մեկի ժամանակ ներկայացավ իր նոր ընկերուհու՝ մոդել Կառա Դելեվինի հետ:

Երկրորդ թուլությունը՝ մեքենաներ

Աղջիկներից ավելի, հավանաբար, Ռոնալդուն մեծ գումարներ է ծախսում մեքենաների վրա:

Ֆուտբոլիստը նույնիսկ դրանք համարում է իր գլխավոր հոբբին: Նրա հավաքածուն բաղկացած է 20 թանկարժեք մեքենաներից, որոնց շարքում են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են  Ferrari F430 (217 000 եվրո), Koenigsegg CCX 11 (391 000), Bentley Continental GT Speed (159 000), Aston Martin DB9 (135 000), Bentley Continental GTC (170 000), Porsche Cayenne (80 000), Maserati GranCabrio (150 000 եվրո):

Չնայած մեքենաների հանդեպ տածած այդ մեծ սիրուն` թվում է՝ Ռոնալդուն այնքան էլ խնամքով չի վարվում դրանց հետ: 2009թ. նա «ջարդուփշուր» էր արել իր «Ferrari 599 GTB Fiorano» մակնիշի մեքենան, որն այդպես էլ վերականգնել չստացվեց:

Դրանից մնացած «կմախքը» նա աճուրդի հանեց «Ebay» կայքում, որը գնահատվեց 50 000 եվրո:

Անշարժ գույք

Չնայած լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով ֆուտբոլիստը հազվադեպ է լինում տանը` իր «կացարանի» համար նա ևս միջոցներ չի խնայել: 2011թ. Ռոնալդուն ծախսեց 7 միլիոն դոլար էքսքլյուզիվ առանձնատան ձեռքբերման համար, որի հեղինակն էր հայտնի ճարտարապետ Խոակին Տոռեսը:

Այս տարի նա նաև ձեռք է բերել բնակարան Լիսաբոնի կենտրոնում՝ 2 միլիոն եվրոյով:

Դիզայներական փորձ

2013թ. ֆուտբոլիստը թողարկեց տղամարդկանց ներքնազգեստի սեփական հավաքածուն, որից հետո հերթը հասավ կոշիկներին:

Փոքրիկ թուլություններ

Ռոնալդուի թուլություններից է նաև ժամացույցը: Նրա հավաքածուում տեղ են գտել այնպիսի բրենդեր, ինչպիսիք են «Hublot, Jacob & Co», «Cartier Santos» և այլն:

Շատ ԶԼՄ-ների և հենց իր՝ ֆուտբոլիստի խոստովանությամբ, իր Ռոնալդուի իմիջը և կենսակերպը դարձրել են նրան պատմությանը հայտնի ամենաատելի մարզիկներից մեկը: Սակայն ֆուտբոլիստը բնավ չի անհանգստանում դրա համար: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա պարզապես ասել է. «Մարդիկ նախանձում են ինձ, քանի որ ես հարուստ եմ և հաջողակ: Այլ բացատրություն ես չունեմ»: