Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է ժամանակից շուտ հեռանալ «Արքայական» ակումբից, հայտնում է Goal.com-ը :

34-ամյա դարպասապահը պատրաստ է խզել վերջինիս  հետ գործող պայմանագիրը՝ 14 միլիոն եվրոյի դիմաց։

Այս  մրցաշրջանում Իկերը  շատ էր հայտնվում քննադատության թիրախում:

Նրա փոխարեն «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային:

Հավելենք, որ իսպանացին «Ռեալ»-ում խաղում է 1998-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը թիմի  կազմում մասնակցել է 45 հանդիպման: