«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը մտադիր է ակումբին հայտնել «Արսենալ» տեղափոխվելու իր ցանկության մասին, տեղեկացնում է goal.com-ը:

Ավելի վաղ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել էր, որ դեմ է Չեխի՝ ԱՊԼ-ի այլ գրանդ ակումբ տեղափոխվելուն: Սակայն դարպասապահը կարծում է, որ «զինագործների» թիմ տեղափոխվելու տարբերակն իր համար լավագույնը կլինի:

Հատկանշական է, որ 2014 - 15 մրցաշրջանում Չեխը  հայտնվել էր պահեստայինների նստարանին՝ հիմնական կազմում տեղը զիջելով Տիբո Կուրտուային: