Հունիսի 14-ին «Ռեալի» եւ «Լիվերպուլի» վետերանները կանցկացնեն բարեգործական հանդիպում «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

Խաղից ստացված շահույթը կփոխանցվի «Ռեալի» հիմնադրամ:

«Ռեալի» կազմը` Կլարենս Զեեդորֆ, Զինեդին Զիդան, Ռոբերտո Կարլոս, Ֆեռնանդո Մորյենտես, Էմիլիո Բուտրագենյո, Կլոդ Մակելելե, Քրիստիան Կարեմբեու, Ֆրանցիսկո Բույո, Պեդրո Կոնտրերաս, Միչել Սոլգադո, Ֆրանչեսկո Պավոն, Ֆեռնանդո Սանս, Մանոլո Սանչիս, Սանտիագո Սոլարի, Խոսե Ամավիսկա, Էդվին Կոնգո, Ռոբերտո Ռոխաս, Խեսուս Վելասկո, Իվան Պերես, Ռաֆայել Գարսիա Կորտես:

«Լիվերպուլի» կազմից կխաղան Ջեմի Կարագերը, Լուիս Գարսիան, Ռոբբի Ֆաուլերը, Սթիվ Մակմանամանը, Պատրիկ Բերգերը, Վլադիմիր Սմիցերը, Մայքլ Օուենը եւ այլ ֆուտբոլիստներ: