Հաջող մրցաշրջան անցկացնելու կապակցությամբ «Բարսելոնային» շնորհավորողների շարքում «Ռեալը» վերջիններից էր:  

Մադրիդցիները շնորհավորական նամակն  ուղարկել փոստային ծառաության միջոցով: Երբ կատալոնական ակումբի աշխատողները գնացել են փոստ՝ շնորհավորանքը վերցնելու, առաքման դիմաց ստիպված են եղել վճարել 23,98 եվրո, քանի որ այն ուղարկված է եղել կանխիկ վճարային համակարգով, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում  «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի առաջնությունում, նվաճեց երկրի Գավաթը եւ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: