«Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը  «Յուվենտուսի» հարձակվողի նկատմամբ սառել է այն բանից հետո, երբ «Ծեր սինյորան» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը բարձրացրել է մինչև 100 մլն. եվրո:

Անգլիացիները գործարքի ֆինանսական պայմանները չափից դուրս բարձր են համարում, տեղեկացնում է  Daily Mail-ը:

22-ամյա ֆուտբոլիստը դեմ չէր շաբաթական 250 հազար ֆունտ (շուրջ 350 հազար եվրո) աշխատավարձին:

Միևնույն ժամանակ,  «Յուվենտուսը» մերժել է «Բարսելոնայի»՝ 80 մլն. եվրոյանոց առաջարկը, այն դեպքում, երբ Պոգբան դեմ չէր կատալոնական ակումբ տեղափոխվելուն:

Հավելենք, որ անցած մրցաշրջանում Պոլ Պոգբան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ: