Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է «Մոնակոյի» պաշտպան Այմեն Աբդենուրին ձեռք բերելու հնարավորությունը, տեղեկացնում է L’Equipe-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը թունիսցու գործակալը հանդիպում է ունեցել կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ:

Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ «Բարսելոնային» արգելված է գրանցել նորեկներին մինչև հունվար: