«Կրիստալ Փելեսը» հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսի ծառայություններով:

Sky Sport Italia-ի լրագրողի հաղորդմամբ՝ գերմանացիներն անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ֆուտբոլիստի տրանսֆերի համար 20 մլն եվրո են պահանջել (16 մլն ֆունտ):

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Փելեսը» ցանկանում է նվազեցնել գինը, այդ պատճառով էլ բանակցությունները շարունակվում են: