Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված  է «Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոյի ծառայություններով:

28-ամյա իսպանացին կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ, եթե հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հեռանա թիմից: 

Նոլիտոյի հետ պայմանագիրը նախատեսվում է մինչև 2019 թվականը, տրանսֆերի արժեքը՝ 18 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պեդրոյին ձեռք բերելու համար 32.5 մլն եվրո վճարել: