Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսպաշտպան Էդեն Ազարի առաջընթացի մասին.

«Ես Ազարին Անգլիայի լավագույն ֆուտբոլիստն եմ համարում: Սպորտային լրագրողների կարծիքով՝ նա լավագույնն է ԱՊԼ-ի անցած առաջնությունում:

Անշուշտ, նա աշխարհում նույնպես լավագույնների շարքում է՝ Մեսսիի և Ռոնալդուի կողքին:

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ես Ազարին Ռոնալդուից բարձր եմ դասում: Այդուհանդերձ, Ռոնալդուն փայլուն կերպով հանդես եկավ, ես դա ժխտել չեմ կարող:

Միայն ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ ամենից կարևորը թիմն է, այլ ոչ թե անհատական պարգևները»,- ասել է Մոուրինյոն՝  Daily Mail-ին տված հարցազրույցում: