Երեկ Ռաֆայել Բենիտեսի կինը՝ Մոնսերատ Սեարան հայտարարել էր, որ իր ամուսինն ստիպված է լինում արդեն 3-րդ ակումբում կարգուկանոն հաստատել պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյից հետո:

«Այդ կինը պետք է ինչ-որ բանի վրա ծախսի ժամանակը: Օրինակ, եթե սկսի մտածել ամուսնու դիետայի մասին, ժամանակ չի ունենա՝ քննարկելու իմ աշխատանքը»,– «Չելսիի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է AFP-ը: 

Հավելենք, որ վերջերս իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Ռեալի» ղեկավարությունը խնդրել է Բենիտեսին դիետա պահել, որպեսզի ավելորդ քաշի պատճառով ծաղրի առարկա չդառնա: