Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Տոտտենհեմի» հետաքրքրությունը թիմի կիսապաշտպան Սվեն Բենդերի նկատմամբ:

«Սվենը մեր թիմի առաջնորդն է, հիմնական խաղացողը: Նրա հետ աշխատելը շատ հաճելի է, չէ՞ որ նա դաշտում իր շահերը համապատասխանեցնում է թիմի շահերին:

Այնպես որ, մենք շատ ուրախ ենք, որ այսպիսի ֆուտբոլիստ ունենք և չենք պլանավորում հրաժարվել նրանից»,– մարզչի խոսքերը մաջբերում է Daily Mail-ը: