Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.

«Ֆուտբոլիստների մեծ մասը, կամա, թե ակամա, ունեցել է այն խնդիրները, որ ունի Մխիթարյանը: Նա ակնհայտորեն աշխահի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Արագությունն ու տեխնիկան խաղում համադրելն ուղղակի ֆանտաստիկ կարողություն է, որին քիչ ֆուտբոլիստներ են տիրապետում:

Իհարկե, հարվածն ավարտին հասցնելու համար հանգստություն է պետք՝ սեփական սպասելիքներն արդարացնել կարողանաու համար: Իսկ այդ ֆուտբոլիստն, ինչ խոսք մեծ սպասելիքներ ունի իրենից, ինչը նշանակում է, որ նա կարող է հիասթափեցնել իրեն՝ նույնիսկ լավ խաղալու դեպքում»,— Կլոպի խոսքերը մեջբերում է BVB-RUSSIA-ն: