Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Bild-ի, Transfermarkt-ի եւ Spox.com-ի կողմից կազմված՝ Բունդեսլիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում։

«Մխիթարյանն անկասելի էր, նա կատարեց հսկայական աշխատանք։ Նա հաջող խաղաց պաշտպանությունում, իսկ գերազանց խաղն ամրապնդեց երկու գոլով»,- գրում է spox.com-ը։

Հիշեցնենք, որ դորտմունդցիներն առաջին տուրում 4։0 հաշվով հաղթեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ Մխիթարյանն այդ խաղում դուբլ ձևակերպեց: