Կատալոնական «Բարսելոնան»  եզրային հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի հեռանալու կապակցությամբ տեսանյութ է պատարստել, որը նվիրված է կապտանռնագույնների կազմում ֆուտբոլիստի անցկացրած տարիներին:

Հիշեցնենք, որ Պսդրոն Լոնդոնի «Չելսիի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել: Իսպանացու տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո՝ գումարած ևս 3 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով: