Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի գերմանական ակումբից։

Sky Sports-ի փոխանցմամբ՝  որ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը «Լիվերպուլ» չի կայանա։

Աղբյուրը «լիակատար հիմարություն» է համարում տեղեկությունը, որ հայ ֆուտբոլիստը համաձայնել է համալրել լիվերպուլցիների շարքը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 7 գոլի հեղինակ է դարձել՝ անցկացրած 6 հանդիպումներում: 

 Նշենք, նաև, որ անգլիական The Independent-ը օրերս տարածել էր տեղեկություն 15 միլիոն ֆունտով, Հենրիխ Մխիթարյանի Լիվերպուլ տեղափոխման մասին։