Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան թուրքական «Բեշիքթաշում» կշարունակի։

Sky Sport-ի փոխանցմամբ՝ 33-ամյա իսպանացին ակումբի հետ պայմանագիրը կկնքի մոտ օրերս:  

Հիշեցնենք, որ Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել հունվարին՝ կատալոնական «Բարսելոնայից» և այս ընթացքում ընդամենը երկու հանդիպման էր մասնակցել։