Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ծառայություններով։

Corrieredellosport.it-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը 30 միլիոն եվրո է պահանջում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Հաղորդվում է, որ պաշտպանը հետաքրքրում է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հավելենք, որ Գյունդոգանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2016-ի ամռանը։