Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալել էր «Մալագային»:

Լուիս Էնրիկեի ղեկավարած թիմը նվազագույն հաշվով հաղթեց սեփական հարկի տակ:

Հանդիպման միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենը:

Հավելենք, որ սա «Բարսելոնայի» երկրորդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում: Կատալոնական ակումբն այս պահին ունի 6 միավոր: