Գերմանիայի առաջնություն 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր Բեռլինի «Հերտային»:

Խաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման և աչքի ընկավ Ադրիան Ռամոսին կատարած գոլային փոխանցմամբ:

Գոլերը. 

Հումելս (27), Օբամեյանգ (51), Ռամոս (90+3) - Կալու (78):

Դորտմունդցիները դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմով.

«Բորուսիա Դ.». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Մատս Հումելս, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մարսել Շմելցեր, Յուլիան Վեյգլ, Իլկայ Գյունդոգան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

Հավելենք, որ սա Թոմաս Տուխելի ղեկավարած թիմի երրորդ հաղթաանակն էր ընթացիկ առաջնությունում, որի շնորհիվ դորտմունդցիներն այժմ Մյունխենի «Բավարիայի» հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն են: