Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին:

Անգլիական ակումբի կայքի փոխանցմամբ՝ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ռեկորդային է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային պատմության մեջ՝ 52 միլիոն ֆունտ:

24-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր և հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:

Հավելենք, որ Դե Բրույնեն գերմանական ակումբ էր տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»՝ 2014 թվականին:

Գերմանիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել էր 34 խաղի՝ դառնալով 10 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: